gloria-tur.com

ՀԱՐԱՎԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ

  • ՄԵՂՐԻ
  • Նորավանք
  • ԱՐԵՆԻ
  • ԳՈՐԻՍ ՏԱԹԵՎ

Մեղրի քքաղաքը տեղակայված է Հայաստանի հարավում, Մեղրի գետի երկայնքով:
Քաղաքը գտնվում է մերձարևադարձային գոտում և կլիման այստող առավել տաք է, Հայաստանի մյուս
մարզերի համեմատ: Ձմռանը սակավ է ձյան տեղումները, և ձմռան սառնամանիքներ սակավ են լինում
տարածաշրջանում: Ամռանը եղանակը չոր է և շոգ, տեղումներ քիչ են լինում: Մեղրին Հայաստանի
ամենատաք վայրն է:

Պատվիրել հիմա

Նորավանք Հայ առաքելական վանական համալիր, որը կառուցվել է 13-ից 14-րդ դարերում: Գտնվում է ՀայաստանիՀանրապետության Վայոց ձորի մարզում՝ Ամաղու գյուղից 3 կմ հյուսիս-արևելք։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ արդեն վաղմիջնադարից հանդիսացել է սրբատեղի։  Նորավանք վանական համալիրը Հայկական կրոնական ճարտարապետությանմարգարիտն է ։

Պատվիրել հիմա

Վայոց ձորի գողտրիկ գյուղերից է Արենին: Նա քաջ հայտնի է թե Հայաստանում, թե նրա սահմաններից
դուրս, իր տարատեսակ և բազում համեղ համերով գինիների շնորհիվ: Ամեն տարի, սկսած 2009
թվականից, այստեղ կազմակերպվում է գինիների միջազգային փառատոն, որտեղ ներկայացվում են
հինավուրց խաղողի գինու տարբեր տեսակներ, որոնք արտադրվում են տեղի գինու գործարանում: Արենիի
աշխարհագրական դիրքը շատ գրավիչ է հատկապես տուրիստների համար: Զբոսաշրջիկները հաճույքով են
այցելում գինու գործարան, ծանոթանում արևային ըմպելիքի արտադրության գործընթացի հետ, համտեսում
են ողջ տեսսականին և կատարում ընտրություն, ըստ իրենց նախասիրությունների:

Պատվիրել հիմա

Գորիսը Հայաստանի հինավուրց քաղաքներից է: Գորիսից 30 կմ հեռավորության վրա է գտնվում Սյունիքի
մարզի խոշորագույն վանքերի համալիններից մեկը՝ Տաթևի վանքը: Տարեգրերը փաստում են, որ նախորդ
դարերում, Որոտան գետի աջ ափը զբաղեցնում է հեթանոսական գերեզմանոցը: Քրիստոնեությունը մուտք
գործելով Հայաստան՝ 301 թվականին, գերեզմանոցը կորցրեց իր նշանակությունը և մեր թվարկության 9-
րդ դարում տեղը զիչեց Տաթևի վանքին: Վանքի կառուցումը տևել է 100-ամյակներ, ավարտվել է միայն
13-րդ դարում: Զբոսաշրջիկների համար շատ հետաքրքիր է Տաթևի աշխարհի ամենաերկար երկկողմանի
ճոպանուղին՝ որի երկարությունը 5752 մետր է: Դեպի վանք տանող օդային ճանապարհը տևում է 12
րոպե, նույնքան` նաև հետդարձը: Գործունեության 5 տարվա ընթացքում գրավեց նաև աշխարհահռչակ
մարդկանց: Եվ նրանցից յուրաքանչյուրի այցելությունն աշխարհի ուշադրությունը սևեռում էր դեպի այս
գողտրիկ ու հիասքանչ անկյունը:

Պատվիրել հիմա

0