gloria-tur.com

Արեւմտյան Հայաստան

  • ԵՐԵՎԱՆ
  • ԷՋՄԻԱԾԻՆ
  • ԽՈՐ ՎԻՐԱՊ

Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է: Այն աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է, որը հիմնվել
է մ.թ.ա. 782 թվականին և մի քանի հարյուրամյակ անվանվել է ԷՐԻՎԱՆ:  2018
թվականին Երևանը դարձավ 2800 տարեկան։ Բնակավայրի տարածքում հայտնաբերվել են ավելի հին
քաղաքների ու ավանների ավերակներ:  Երևանը կապվում է Նոյի անվան հետ, իբր Նոյն է այդպես կոչել
առաջին ջրհեղեղից հետո երևացող ցամաքը:    1440  թվականից Երևանը դառնում
է Հայաստանի վարչաքաղաքական, առևտրական և արհեստագործական կենտրոն: Երևանը գտնվում է
բարեխառն գոտում՝ ցամաքային կլիմային բնորոշ հատկանիշերով։ Դրա շնորհիվ այստեղ պարզ
արտահայտվում են տարվա բոլոր չորս եղանակները։ Սուրբ Սարգիս եկեղեցին գտնվում է Երևանի երբեմնի
բերդի դիմաց, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է երջանկահիշատակ Ամենայն հայոց
կաթողիկոս Վազգեն Առաջինի նախաձեռնությամբ, э գտնվում է Նորագավիթ գյուղում, Սուրբ Մարիամ
Աստվածածին եկեղեցին գտնվում է Երևանի Նորք թաղամասում, Սուրբ Երրորդություն եկեղեցին գտնվում է
Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում: Կովկասում ամենամեծ մզկիթը՝ Կապույտ մզկիթը, Երևանի
մուսուլմանական միակ աղոթատունն է, որը կառուցվել է 1766 թվականին՝ Հուսեյն խանի
նախաձեռնությամբ։ Այն պահպանվել է Չարենցի շնորհիվ, ով առաջարկել է կառույցը վերածել
թանգարանի։ Թանգարան են այցելում բազմաթիվ զբոսաշրջիներ։

Պատվիրել հիմա

 

Մայրաթոռ սուրբ Էջմիածինը համայն հայությաան հոգևոր կենտրոնն է, Հայ առաքելական եկեղեցու
առաջնորդի ՝ կաթողիկոսի նստավայրը: IV դարի սկզբին Էջմիածնում հիմնվել է Մայր Տաճարը, որի
գանձարանում պաահպանվում է Սուրբ Գեղարդը, որով խաչի վրա խոցել են Տիրոջ կողը և քրիստոնյա
աշխարհի բազմաթիվ այլ գանձեր: Տաճարի քարերի վրա արված նուրբ փորագրությունները, զզարդարում են
Տաճարի դիմաճակատային հատվածը, իսկ նրա ներսակողերը ապշեցնում են զարդանկարների
ներդաշնակությամբ: Հայաստանի բոլոր զբոսաշրջիկները այցելում են Մայր Տաճար:

Պատվիրել հիմա

Խոր Վիրապ (խորը զնդան) վանական համալիրը Ուխտատեղի և նվիրական սրբավայր է, որը գտնվում է
Փոքր Վեդի գյուղի մոտ, Արաքս գետի ձախ կողմում, պատմական Արտաշատ քաղաքի միջնաբերդի տեղում:
Ըստ IV դ. պատմիչ Ագաթանգեղոսի, հենց այս միջնաբերդի վիրապում է 14 տարի իր չարչարանքները կրել
Տրդատ Գ Մեծի կողմից հալածված` քրիստոնեության քարոզիչ Գրիգոր Ա Լուսավորիչը: Խոր Վիրապ
վանական համալիրը միշտ գրավել է զբսաշրջիկների ուշադրությունը, իր՝ ժայռի վրա գտնվելու տեսքով, իր
գեղեցկությամբ և իր պատմական խոշոր արժեքներով: ԽՈՐ Վիրապը հրաշալի է նաև Արարատի
անմիջապես երևացող անզուգական տեսքով: Հենց այս եկեղեցում է 301 թվականին Հայաստանի
իշխանությունը ընդունել քրիստոնեությունը, որպես պետական կրոն: Շատ զբոսաշրջիկներ անվախ կերպով
իջնում են գետնափոր խորը զնդան, տեսնելու և հասկանալու, որքան դաժան կյանք է ունեցել Լուսավորիչը
երկար ու ձիգ 14 տարիներ շարունակ:

Պատվիրել հիմա

0